Ստավրոպոլում հայազգի ոստիկանի սպանության մեջ կասկածվողը ձերբակալվել է.Factor

Իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են Ստավրոպոլի ոստիկանության բաժանմունքներից մեկի քրեական հետախուզության պետի տեղակալի սպանության մեջ կասկածվողին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ քննչական կոմիտեն։

Ստավրոպոլում անհայտ անձը գնդակահարել է ոստիկանության բաժանմունքներից մեկի քրեական հետախուզության պետի տեղակալ Ռուսլան Աբովյանին:

Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին։ Համացանցում կադրեր են հրապարակվել, որոնցում երևում է, թե ինչպես է կայանատեղիում տղամարդը մոտենում ոստիկանի մեքենային և սկսում կրակել։

Այս մասին հայտնում է Factor.am-ը