23-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

Ապրիլի 12-ին, ժամը 14.20-ին, հաղորդում է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել վթար, ինչի հետևանքով հիվանդանոց տեղափոխված անձը մահացել է:

Պարզվել է, որ ժամը 13.50-ի սահմաններում Արտաշատ-Երևան ճանապարհին՝ Մարմարաշեն գյուղում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարե պարսպին. 23-ամյա վարորդ Արամ Դավթյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է քննություն, տեղեկացնում է ոստիկանությունը։