Միրզոյանն ու Բորելը քննարկել են ԵՄ քաղաքացիական առաքելության լիազորություններին և տեղակայմանը վերաբերող հարցեր

Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։

Զրուցակիցները քննարկել են Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն իրականացվելիք ԵՄ քաղաքացիական առաքելության լիազորություններին, գործունեությանը և տեղակայմանը վերաբերող հարցեր: