«Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամը վայր է դրել մանդատը

«Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամը վայր է դրել մանդատը
«Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամը վայր է դրել մանդատը

«Լրագրող գործընկերներիս նոր զանգերը կանխելու համար տեղեկացնում եմ, որ Երևանի քաղաքապետի տեղակալ չեմ նշանակվելու»։

Նման գրառում է արել «Իմ քայլը» դաշինքով Երեւանի ավագանու անդամ ընտրված Վահագն Հովակիմյանը:

Ավելին, նրա խոսքով, ինքը դեռևս հոկտեմբերի 17-ին ավագանու անդամի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։

«Ներկայումս իմ գործընկերների հետ պատրաստվում ենք ԱԺ արտահերթ ընտրություններին, որպեսզի Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների պես խորհրդարանական ընտրությունները ևս լինեն ազատ, արդար և թափանցիկ»,- գրել է Հովակիմյանը։