Գերագույն դատարանի ստեղծումն այլընտրանք չունի․ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ

Հայաստանի Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ, Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը անդրադարձել է այսօր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի որոշմանը՝ Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգը առաջիկայում հանրային քննարկման ներկացվող Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում ներառելուն, իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Իմ տեղեկություններով Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն այսօր հավանություն է տվել սահմանադրական և վճռաբեկ դատարանները միավորելու հիմքով Հայաստանի Գերագույն դատարան ստեղծելու կարևորագույն հայեցակարգային մոտեցմանը:

Ողջունում եմ հանձնաժողովի դիրքորոշումը, կարևորում եմ հարցի հանրային քննարկումը հանրության մոտ այդ մոտեցման ճշմարտացիության համոզմունք ձևավորելու նպատակով և պատրաստ եմ ցանկացած ֆորմատով աջակցել այդ գործընթացին:

Պատմական շանս ունենք դատական համակարգը վերափոխելու դատական իշխանության: Գերագույն դատարանի ստեղծումն այլընտրանք չունի»:

Իմ տեղեկություններով Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն այսօր հավանություն է տվել սահմանադրական և…

Posted by Hovhannes Manoukian on Saturday, August 22, 2020