Մանդատը վայր դնելն ինձ համար իմ հայրենիքին ու ժողովրդին ծառայելու նոր քայլ է․ Արամ Խաչատրյան

«Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր  Արամ Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է պատգամավորական մանդատը վայր դնելու մասին։

«Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես արդեն տեղեկացրել էի` պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել, որի հաստատման ժամկետը լրանում է այսօր, սակայն ես մնում եմ իմ որոշմանը հավատարիմ։

Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել կառավարությանը, ԱԺ աշխատակազմին, «Իմ քայլը» խմբակցության և ընդդիմադիր իմ գործընկերներին համատեղ և արդյունավետ աշխատանքի համար։

Ինչպես նաև ժողովրդին` իրենց վստահության քվեի համար։ Խոստանում եմ, որ մանդատի վայր դնելն ինձ համար իմ հայրենիքին ու ժողովրդին ծառայելու նոր քայլ է, որը վստահ եմ` կլինի արդարացված։ Մենք դեռ շատ անելիքներ ունենք…

Լինենք միասնական»,- գրել է նա։

Նշենք, որ ըստ տեղեկությունների, Արամ Խաչատրյանը նշանակվելու է Լոռու մարզպետ։