ՀՀ ոստիկանության պետն ու նրա տեղակալը կգործուղվեն Ղրղզստան

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը և նրա տեղակալ Արա Ֆիդանյանը կգործուղվեն Ղրղզստան։

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանին 2022 թվականի սեպտեմբերի 7-9-ը գործուղել Ղրղզստանի Հանրապետություն (Չոլպոն-Աթա)՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։

2. Վահե Ղազարյանի և Արա Ֆիդանյանի՝ Ղրղզստանի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացված միջոցների հաշվին։

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ղրղզստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»,- նշված է Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշման մեջ։