Բջջային հեռախոսներին ուղարկված՝ 750.000 ԱՄՆ դոլար շահելու մասին տեղեկությունը խարդախություն է

Ցանցահենները շարունակում են կիրառել խաբեության տարբեր սխեմաներ՝ մարդկանցից գումար և անձնական տվյալներ շորթելու համար։

 Վերջին շրջանում հայկական բջջային օպերատորների բաժանորդներին ուղարկվում է կասկածելի բովանդակությամբ հաղորդագրություն, որում նշված է, թե իբր վերջիններս «Samsung» ընկերության կողմից շահել են 750.000 ԱՄՆ դոլար։ Գումարը ստանալու համար բաժանորդներին առաջարկվում է իրենց բնակության հասցեն ուղարկել նամակին կցած էլեկտրոնային հասցեին։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտնում է, որ տարածվողը խաբեություն է։ Ուսումնասիրելով «Samsung» ընկերության պաշտոնական կայքը, պարզ է դառնում, որ նման առաջարկ ընկերությունը չունի։

Եվս մեկ անգամ հորդորում ենք՝ չարձագանքել կասկածելի բո­վանդակու­թյամբ հայտա­րա­րու­թյուն­ներին, անծանոթ անձանց չտրա­մադրել անձնական տվյալներ։

Տեղեկատվության ստուգման կենտրոն