Երևան-Փարիզ-Երևան երթուղով չվերթները մեկնարկել են

FLYONE ARMENIA ավիաընկերությունը ապրիլի 2-ից մեկնարկել է Երևան – Փարիզ – Երևան երթուղով կանոնավոր չվերթները: Երևան – Փարիզ – Երևան երթուղով չվերթները կիրականցվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Շառլ դը Գոլի միջազգային օդանավակայան` ապրիլ ամսին՝ շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ, մայիսին՝ երկու չվերթ հաճախականությամբ, իսկ ամռան ամիսներին, մինչև շաբաթական չորս անգամ:

«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyone.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ», -տեղեկացնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունից: