Սաֆարովին պետք չէ սպանել. Արամ Աբրահամյան

Վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ Ադրբեջանի հասարակությունը լուրջ խնդիրներ ունի: Առաջին հերթին որոշակի հոգեբանական պաթոլոգիաներով է տառապում, իհարկե, Իլհամ Ալիեւը, որը կարող էր որոշ ժամանակ գոնե ձեւ անել, թե Ռամիլ Սաֆարովը նստած է բանտում, որից հետո միայն կազմակերպեր մարդասպանին հերոսացնելու այդ շոուն:

Բայց նա, հավանաբար, կարծում է, որ իր ազգն ինքնահաստատվում եւ կայանում է հենց քնած մարդուն կացնահարողի կերպարը վառ պահելու միջոցով: Կայանալ անմեղ, անպաշտպան արյան վրա՝ դա, կարծում եմ, որոշակի ավանդույթի շարունակությունն է: Վստահ եմ, որ կան հարյուրավոր ադրբեջանցիներ, որոնց դա դուր չի գալիս: Բայց հաշվի առնելով այդ երկրի քաղաքական ռեժիմը՝ նրանց ձայնը լսելի չէ: Եվ հետո՝ այդ մարդիկ կազմում են «ճնշող փոքրամասնություն». եթե նրանք փորձեն գոնե թեթեւակի դատապարտել Սաֆարովի, իսկ այնուհետեւ Ալիեւի քստմնելի վարքագիծը, «հայրենասերներն» այնպես «վրա կտան», որ նրանք կփոշմանեն իրենց ասածի համար:Կարդալ ավելին