Վլադիմիր Գասպարյան. «Ոստիկանությունն ազատվել է բոլոր այն ոստիկաններից, որոնք համարձակություն են ունեցել չվերափոխվել»

Վլադիմիր Գասպարյան. «Ոստիկանությունն ազատվել է բոլոր այն ոստիկաններից, որոնք համարձակություն են ունեցել չվերափոխվել»

«Ոստիկանությունը ոստիկաններին չէր պատկանում, որովհետեւ ոստիկանության շարքերում կային շատ երեւույթներ, որոնք քավոր-սանիկներով եւ այլ երեւույթներով սողոսկել էին համակարգ եւ համակարգը դարձրել էին չարչիատուն»,- այսօր` դեկտեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարեց, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նա նշեց, որ երեք տարիների ընթացքում ոստիկանությունը ազատվել է բոլոր այն ոստիկաններից, որոնք համարձակություն են ունեցել չվերափոխվել. «Այսօր մենք խոսում […]

«Ոստիկանությունը ոստիկաններին չէր պատկանում, որովհետեւ ոստիկանության շարքերում կային շատ երեւույթներ, որոնք քավոր-սանիկներով եւ այլ երեւույթներով սողոսկել էին համակարգ եւ համակարգը դարձրել էին չարչիատուն»,- այսօր` դեկտեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարեց, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Նա նշեց, որ երեք տարիների ընթացքում ոստիկանությունը ազատվել է բոլոր այն ոստիկաններից, որոնք համարձակություն են ունեցել չվերափոխվել. «Այսօր մենք խոսում ենք մարդու իրավունքների մասին, մենք ազատվել ենք նրանցից, ովքեր մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ են ունեցել: Կան մարդիկ, որոնք դեռ դիմադրում են, բայց ես չեմ կարծում, որ առողջ օրգանիզմը կթողնի, որ նրանք մնան: Առողջ օրգանիզմը միշտ օտարին վանում է իրենից»:

Հարցին, թե ինչո՞ւ ոստիկաններ չկան Գագիկ Ծառուկյանի կազմակերպած հանրահավաքներին, արդյոք վստահություն կա՞, որ հեղափոխություն չի լինելու, նա պատախանեց, որ վստահ է՝ հեղափոխություն չի լինելու: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/12/10/523674/