Հայաստանը Ադրբեջանի հետ ունի ամենաերկար 925կմ սահմանագիծ որից 676կմ արևելքում և 249կմ հարավ արևմուտքում (Նախիջևան)։ Մինջև 1991 թվականը կապված են եղել երկաթգծային և ավտոմոբիլային Երևան-Նախիջևան-Մեղրի-Բաքու և Երևան-Իջևան-Գանձակ-Բաքու հիմնական ճանապարներով։
Ադրբեջանի հետ ապաշրջափակումը դրական հնարավորություն է ստեղծում հայկական պատրաստի արտադրանքին և հումքին դեպի Ադրբեջանական շուկա արտահանման և էժան հումքի ներկրման (էներգակիրներ և այլն)։ Այն կարող է հանդիսանալ նաև տարանցիկ ուղի դեպի Միջին Ասիական երկրներ և այլընտրանքային ճանապարհ դեպի Ռուսաստան։ Նախիջևանյան հատվածի ապաշրջափակումը հնարավորություն կստեղծի նաև Ջուլֆայի հանգույցով երկաթգծային կապ հաստատել Իրանի հետ։ Հայ-Ադրբեջանական պաշտոնական առևտրաշրջանառության վիճակագրություն չի վարվում։
Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի երկարությունը 311կմ է, այն սահմանակից է արևմուտքից։ Սահմանը շրջափակված է 1993թ-ից։ Հիմնական կապող ուղիներն են Մարգարա-Իգդիր ավտոմոբիլային և Գյումրի-Կարս երկաթգծային և ավտոմոբիլային ճանապարհները։
Թուրքիայի հետ ապաշրջափակումը դրական հնարավորություն է ստեղծում հայկական պատրաստի արտադրանքին և հումքին դեպի Թուրքական շուկա արտահանման և էժան հումքի ներկրման։ Այն կարող է հանդիսանալ ցամաքային տարանցիկ ճանապարհ դեպի եվրոպական երկրներ և հասանելի դարցնել Միջերկրական ծովի նավահանգիստները։
Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառության ծավալները և կշիռը ընդհանուրի մեջ
| հազ․ ԱՄՆ դոլար | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | 2017 | 2018 | 2019 |
| Արտահանում | 1,291 | 1,049 | 928 | 1,596 | 1,494 | 1,498 | 505 | 984 | 2,525 | 2,224 |
| Ընդհանուրի մեջ | 0.13% | 0.08% | 0.07% | 0.11% | 0.10% | 0.10% | 0.03% | 0.04% | 0.10% | 0.08% |
| Ներկրում | 211,760 | 240,621 | 213,550 | 210,807 | 232,470 | 136,955 | 163,421 | 228,362 | 251,529 | 266,856 |
| Ընդհանուրի մեջ | 5.59% | 5.79% | 4.98% | 4.70% | 5.24% | 4.06% | 4.92% | 5.46% | 5.07% | 4.81% |
Հայաստանը կարող է տարանցիկ երկիր դառնալ նաև Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Ապաշրջափակման դեպքում Թուրքիա-Նախիջևան-Մեղրի-Բաքու և Կարս-Գյումրի-Վանաձոր-Դիլիջան-Իջևան-Ղազախ երկաթգծային և ավտոմոբիլային ուղիները ամենակարճ ցամաքային ճանապարհը կարող են դառնալ այս երկու երկների միջև ։
Ապաշրջափակման և տարանցիկ երկիր դառնալու դրական հետևանքներից կարող է լինել նաև պատերազմների ռիսկի նվազեցումը։ Պատերազմի ռիսկի նվազեցումը կբարձրացնի բիզնես գրավչությունը ներդրումների նկատմամբ ինչպես նաև կնվազեցնի մաշեցնող ռազմական ծախսերը։ Նոր շուկաները կբարձրացնեն նաև մրցակցությունը ներքին շուկայում, որից շահում է սպառողը։
Պատասխանատու խմբագիր՝ Վահրամ Թոքմաջյան

















