Հրդեհ խճաքարի գործարանում. այրվել են յուղի տարաներ

Հրդեհ խճաքարի գործարանում. այրվել են յուղի տարաներ
Հրդեհ խճաքարի գործարանում. այրվել են յուղի տարաներ

Հուլիսի 7-ին, ժամը 21:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շահումյանի գերեզմանատան մոտակայքում գտնվող խճաքարի գործարանում հրդեհ է բռնկվել, այրվում են յուղով լցված տարաներ:

Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սիլիկյան թաղամասում` Շահումյան 2 հասցեում գտնվող խճաքարի արտադրամասի տարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։10-ին, մարվել՝ 22։20-ին։

Մոտ 3 հա տարածքում այրվել են խոտածածկույթ, կուտակված աղբ, չշահագործվող անվադողեր և 3 յուղի տարա (200 լ): Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Այս մասի տեղեկացնում է ԱԻՆ-ը