Կորոնավիրուսով վարակվածների շրջանակը պարզելու նպատակով Ճապոնիան կդիմի բջջային հավելվածի օգնությանը

 Ճապոնիայի առողջապահության նախարարությունը մտադիր է կիրառել մի հավելված, որը հնարավորություն կտա բացահայտել նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների շրջանակը:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Եթե մարդիկ մեկ մետր հեռավորությունից ավելի մոտ լինեն միմյանց 15 րոպե, սմարթֆոնների համար նախատեսված հավելվածը կարող է սքանավորել նմանատիպ հավելվածները, որոնք ներբեռնված են այլ սմարթֆոններում:

Հետագայում, եթե այդ անձանցից որևէ մեկի մոտ կորոնավիրուս հայտնաբերվի,  և տվյալ անհատը դա նշի հավելվածում, ապա այն բոլոր մարդիկ, որոնք հաղորդակցվել են նրա հետ 14 օրվա ընթացքում հնարավոր վարակվածության մասին ծանուցում կստանան:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։