«Կիսում ենք Հայաստանում ապրող եզդիների վրդովմունքը տեղի ունեցող ողբերգական զարգացումների կապակցությամբ». ՀՀ ԱԳՆ

ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը «Արմինֆո» լրատվական գործակալության հարցին

Հարց. Ինչպես կմեկնաբանեք Իրաքում վերջին շրջանում ծավալվող իրադարձությունները։

Պատասխան. Իրաքի մի շարք շրջաններում իրավիճակը շարունակում է խիստ լարված մնալ։ Ծայրահեղականների գործողությունների հետևանքով բազմաթիվ զոհեր կան, հազարավոր մարդիկ տեղահանվել են իրենց բնակավայրերից, շարունակվում են ոտնձգությունները քաղաքացիական բնակչության` հատկապես ազգային և կրոնական փոքրամասնությունների դեմ։ Խիստ մտահոգություն են առաջացնում ծայրահեղականների կողմից Իրաքի եզդիների նկատամամբ իրականցվող բռնությունները։ Կիսում ենք Հայաստանում ապրող եզդիների վրդովմունքը տեղի ունեցող ողբերգական զարգացումների կապակցությամբ։

Մենք համերաշխ ենք միջազգային հանրության հետ Իրաքում ծայրահեղականների բռնություններն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտության հարցում։ ՄԱԿ-ում, միջազգային այլ կազմակերպություններում ՀՀ ներկայացուցչություններին տրվել են համապատասխան հանձնարարկանններ՝ այս նպատակով սերտորեն համագործակցել շահագրգիռ կողմերի հետ։