Հեռակա կարգով առանձին-առանձին դիմում եմ Ազգային Ժողովի քաղաքական բոլոր ուժերին և նրանց ղեկավարներին. Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ազգային Ժողովում այսօր տեղի ունեցած խայտառակության համատեքստում հարկ եմ համարում հեռակա կարգով առանձին-առանձին դիմել Ազգային Ժողովի քաղաքական բոլոր ուժերին և նրանց ղեկավարներին.

Քաղաքական մեծամասնությանը և Նիկոլ Փաշինյանին

————————————————————-

2018-2021թ. կոռուպցիայի դեմ պայքարում Ձեր արձանագրած զրոյական արդյունքի, տապալումների, պետական կառավարման համակարգում Ձեր անմխիթար ու անբավարար աշխատանքի հետևանքով նախկին իշխանությունների բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնք պետք է պատասխան տային իրենց ենթադրյալ հանցագործությունների համար ու երկար տարիներ մնային բանտերում, ՛՛Ընդդիմության՛՛ անվան տակ հայտնվեցին խորհրդարանում:Ձեր թավիշային գործունեության հետևանքով ՀՀ-ում պատասխանատվության ինստիտուտը չի գործում, և որևէ խոշոր հանցագործ մինչ օրս պատասխանատվության չի ենթարկվել, իսկ այսօր ՛՛Ընդդիմության՛՛ անվան տակ հանդես են գալիս քաղաքական ՛՛Հալածյալի՛՛ կերպարով, հիմա Դուք ու՞մից եք դժգոհում…

Խորհրդարանական ընդդիմությանը և նրանց առաջնորդներին

———————————————————————–

Ձեր քաղաքական առաջնորդների նախորդ տասնամյակների ապիկար ղեկավարման, անփառունակ գործունեության, կոռուպցիոն համակարգերի ստեղծման ու ղեկավարման, քաղաքական սպանությունների, ինչպես նաև բանակի թալանի արդյունքում մարդիկ այն աստիճանի էին զզվել Ձեզանից, որ իշխանության են բերել Նիկոլ Փաշինյանին և նրա ղեկավարած քաղաքական թիմին, հիմա Դուք ու՞մից եք դժգոհում…»։