«ՀԺ». 30 միլիարդի վնաս, ապօրինի ձեռնարկատիրություն. խուզարկություն՝ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը

«Հայկական ժամանակն» անդրադարձել է այս պահին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանն իրականացվող ԱԱԾ խուզարկությանը։

«Մեր տեղեկություններով, ԱԱԾ-ում հարուցված քրեական գործերից մեկը վերաբերում է ապօրինի ձեռնարկատիրության, հարկերց խուսափելու հետ:

Մեկ այլ քրեական գործն էլ առնչվում է Ծառուկյանի կողմից ապօրինի խաղատուն գործարկելու հետ, որի պատճառով պետությանը պատճառվել է մոտ 30 միլիարդ ՀՀ դրամի վնաս»,-նշում է աղբյուրը։