ՌԴ-ից հայերին տեղափոխելու հարցը կլուծվի, բայց դանդաղ․ Զարեհ Սինանյան

ՀՀ վարչապետին առընթեր Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը տեղյակ չէ՝ ինչու են ռուսաստանաբնակ 100-ից ավելի քաղաքացիներ հրաժարվել ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ծառայություններից և հրաժարվել գալ Հայաստան։ «Անկեղծ՝ տեղյակ չեմ», -այսօր տեղեկատվական միասնական կենտրոնում լրագրողների հարցերին ի պատասխան ասել է հանձնակատարը։

Նա ասել է, որ կառավարությունը մեծ ջանքեր է գործադրել, որ ՌԴ-ից հայերը կարողանան տեղափոխվել, աջակցել են նաև ռուսաստանաբնակ հայ գործարար-բարերարները։

«Այդ աջակցության համար մենք շատ շնորհակալ ենք։ Բայց մեր հնարավորությունները սահմանափակ են, որ անընդհատ ինքնաթիռները կարողանան մարդկանց բերել։ Ես վստահ եմ, որ այս գործընթացը կլինի շարունակական և պարբերաբար այն անձանց, որոնք ուզում են վերադառնալ  Հայաստան, դա կարվի», -նշել է Սինանյանը՝ ընդգելով, որ հարցը ուղղակի դադաղ է լուծվում։