ՀՀ վերաքննիչ դատարանն այսօր քննարկում էր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու մասին պաշտպանական կողմի բողոքը։
Ինչպես տեղեկացնում է Factor.am-ը, պաշտպանները բողոքարկում են ընդհանուր իրավասության դատարանի միջանկյալ ակտը՝ կալանքը երկարաձգելու մասին։ Այսօրվա դատական նիստը հետաձգվեց, քանի որ պաշտպանական կողմը պակաս փաստաթղթեր ուներ, որոնք պետք է լրացվեին։ Նախագահող դատավոր Նարինե Հովակիմյանի որոշմամբ դատական նիստը հետաձգվեց։ Այս նիստին Դատախազության կարծիքը դատարանը չի լսել։
Ի դեպ, պաշտպանական կողմը նաև գրավի միջնորդություն է ներկայացրել։ Գավի չափը, սակայն, չեն նշել։ Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:
Նրա առողջական վիճակը երեկ կտրուկ վատացել էր և նրան «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղաափոխել էին «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Պաշտպանների պնդմամբ՝ նրա կյանքին վտանգ է սպառնում։