Անհետ կորած որոնվող 34-ամյա կինն ու որդին հայտնաբերվել են

Դեկտեմբերի 21-ին հաղորդվել էր 34-ամյա Անժելա Մանուչարյանի և 2021 թ. ծնված որդու անհետ կորելու մասին:

Ոստիկանության Գորիսի, Արաբկիրի և Մաշտոցի բաժինների ծառայողների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 21-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Անժելա Մանուչարյանը անչափահաս որդու հետ Գորիս քաղաքի Ավանգարդ փողոցի հյուրանոցում հայտնաբերվել և ներկայացվել է ոստիկանության Գորիսի բաժին: Նա հայտնել է, որ որդու հետ իր կամքով է հեռացել տնից և գնացել Գորիս: Նաև հայտնել է, որ իր և որդու նկատմամբ որևէ ոտնձգություն չի կատարվել:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են ոստիկանության Մաշտոցի բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: