Երևանի «Հաղթանակ» զբոսայգում տիրող բարձիթողի վիճակի մասին Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Արթուր Գասպարյանը նամակով դիմել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նա հայտնել էր, որ այգու ծառուղիների ու հրապարակների մեծ մասը վերածվել է ավտոկայանատեղիի, որտեղ վարորդներից ապօրինաբար գանձում են տեղ-տեղ՝ 100, տեղ-տեղ էլ՝ 200 դրամ գումար. ««Մայր Հայաստան» հուշարձանին հարակից ամբողջ սալաքարապատ տարածքում, այդ թվում՝ բաց երկնքի տակ գտնվող Հայրենական մեծ պատերազմի ռազմական տեխնիկայի թանգարանի տարածքում տեղակայված ավտոկայանատեղի մուտք գործելուց առաջին իսկ արտաքին լուսավորության հենասյունին փակցված է վահանակ՝ «Քանաքեռ-Զեյթուն թաղապետարան», «Ավտոկանգառ՝ 200 դրամ» գրառումը, որը կոչված է վարորդներին հուշել, որ «Մայր Հայաստան» հուշարձանի և բաց երկնքի տակ գտնվող Հայրենական մեծ պատերազմի ռազմական տեխնիկայի թանգարանի տարածքը հանդիսանում է 200 դրամ արժողությամբ ավտոկանգառ»: Նամակում նշված է նաև, որ այգու կենտրոնական մուտքից դեպի «Հիշատակի մշտական կրակ» և «Մայր Հայաստան» հուշարձան տանող քարեսալապատված զբոսանքի ծառուղում գումար է վաստակում «Վոլցվագեն Գոլֆ» մակնիշի կապույտ ավտոմեքենայի տերը, ով ուսումնական մեքենայի «У» տարբերանշանը փակցրած՝ անչափահասներից ստանում է համապատասխան վարձավճար և թույլատրում է վարել մեքենան նշված ուղու ողջ երկայնքով: Նամակի հեղինակն ընդգծում է նաև, որ զբոսայգում գիշերային արտաքին լուսավորության, ոռոգման, աղբահանության և այլ ծախսեր հոգում է քաղաքապետարանը՝ իր միջոցների հաշվին. «Մինչդեռ «Հաղթանակ» զբոսայգին շահագործման նպատակով հանձնված է ինչ-որ կազմակերպության(ների), որը ոչ մի պայմանագրային պատասխանատվություն չունի կամ եղածն էլ չի իրականացնում, որովհետև, սուբյեկտիվ պատճառներով, վերահսկող չկա: Վերջինս(ներս) ունի(են) միայն իրավունքներ, բիզնես է անում, գումար է աշխատում, սակայն չի իրականացնում այգու վերը նշված սպասարկման ծախսերը: Այդպիսի արտոնյալ պայմաններում 15-ամյա որդիս էլ կարող է հաջողակ ու խոշոր բիզնեսմեն դառնալ»: Նամակում նշված է նաև, որ այգու սրճարանների և այլ օբյեկտների տերերը դուրս են եկել թույատրելի սահմաններից, բետոնապատել կամ ասֆալտապատել են նույնիսկ բազմամյա հաստափոր ծառերի շուրջը՝ թողնելով մի փոքր շառավղով հողատարածք: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/06/25/258667/
25.06.2013
«Հաղթանակ» զբոսայգու թանգարանի տարածքը՝ 200 դրամ արժողությամբ ավտոկանգառ
«Հաղթանակ» զբոսայգու թանգարանի տարածքը՝ 200 դրամ արժողությամբ ավտոկանգառ
նմանատիպ նորություններ
25.11.2026Կանանց նկատմամբ բռնությունը չի կարող արդարացվել ավանդույթներով կամ հասարակական ընկալումներով․ ՄԻՊ
25.11.2026Թրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա
25.11.2026Օվերչուկն ու Գրիգորյանը հանդիպում են ունեցել, քննարկել առևտրատնտեսական ոլորտում համագործակցության հարցեր
25.11.2026Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են
24.11.2026Ընտանեկան բռնության դեպքերում առաջարկվում է որոշումներ կայացնել առանց ենթադրյալ բռնարարին նախապես լսելու․ ՆԳ նախարար
24.11.2026«Կներեք, չեմ ընդունում»․ արցախցիները չեն ուզում «ծնվել» Ադրբեջանում. «Ազատություն»
24.11.2026Ֆրանսիայի նախկին նախագահին նոր մեղադրանքներ կներկայացնեն
24.11.2026Նիկոլ Փաշինյանը և Լուկա Նիկուլեսկուն կարևորել են Հայաստանի և Ռումինիայի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն ուղղված հարցերը
24.11.2026Քըլըչը ողջունել է Հայաստանի Սահմանադրության նախագծում կատարված փոփոխությունը՝ այն պատմական անվանելով
24.11.2026Գուտերեշը կոչ է արել մեկ տարվա ընթացքում մշակել արհեստական բանականության ռիսկերի կառավարման միջազգային շրջանակ
24.11.2026ISO ստանդարտով Ղարաբաղի բնակավայրերի հայկական անվանումներ չկան․ ՆԳ նախարարը՝ անձնագրերում քաղաքների անվանումներ գրելու մասին
24.11.2026Ռումինիայի ռազմավարական շահերից է բխում, որպեսզի Հայաստանը, Ուկրաինան և Մոլդովան դառնան ԵՄ անդամ պետություններ. Նիկուշոր Դան
24.11.2026Ալիևը և Էրդողանը խոսել են Զանգեզուրի միջանցքի և Մետաքսի ճանապարհի վերածննդի մասին
24.11.2026Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանի հետ
24.11.2026Կինը բազմաթիվ հարվածներ է հասցրել ամուսնու մարմնի տարբեր մասերին, այնուհետև հրկիզել. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում սպանության դեպքից
24.11.2026Կասեցվել է «Աշտարակ կաթի» մի քանի արտադրատեսակների արտադրությունը․ՍԱՏՄ
24.11.2026Գերմանիայում և Դանիայում դպրոցները հաղորդագրություններ են ստացել ռումբերի տեղադրման մասին
24.11.2026ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
24.11.2026ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մեկնել է Մոսկվա
23.11.2026Ուկրաինայի անվտանգության երաշխիքները «մոտ կլինեն» ՆԱՏՕ-ին անդամակցությանը. Գերմանիայի կանցլեր
այլ նորություններ
- 06.09.2025
Լեւոն Տեր-Պետրոսյան
- 21.12.2024
Նոր Հայաստան, նոր արդարություն. ի՞նչ է փոխվել 6 տարի անց
- 01.03.2024
Մարուքյանի գրառումը նշանակում է, որ Փաշինյանը Հայաստանը տանում է նոր արհավիրքի, ինչի մասին մենք ասել ենք. Էդուարդ Շարմազանով
- 10.08.2020
«Այս հիվանդությունը բարդություններ առաջացնելու համար խելքն իրենը չի». Բժիշկը՝ կորոնավիրուսի «անակնկալների» մասին
- 08.01.2020
Բռնությունը՝ «խրախճանք»
- 07.01.2020
Պոլսո նորընտիր պատրիարքին վշտացրել է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը. Հարութ Սասունյան
- 18.12.2019
Վտարանդի
- 11.12.2019
Գաղտնալսումներ
- 08.12.2019
Չեչենական հույզեր
- 13.11.2019
«Հույս ունեմ՝ ԲՀԿ-ն դասեր կքաղի՝ կատոկի տակ կրկին չընկնելու համար». Վահան Կոստանյան
- 13.11.2019
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 3 ծառայող ձերբակալվել է
- 12.11.2019
Նորանշանակ դատավորները երդվել են նախագահի նստավայրում․ Տեսանյութ
- 25.08.2022
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է ՌԴ դեսպանության բողոքի նոտային
- 18.11.2022
Ստորագրվել են վարկային համաձայնագրեր Հայաստանի, Զարգացման ֆրանսիական գործակալության և Ասիական զարգացման բանկի միջև
- 18.07.2024
Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան
- 24.11.2010
Հեռուստամարաթոն. ավելի քան 1 մլն եվրո` Եվրոպայից
- 24.01.2020
Հատուկ միջոցառում Շիրակի մարզում․ բերման են ենթարկվել «քրեական ենթամշակույթ» կրող անձինք. Տեսանյութ
- 23.09.2021
Ալցհայմերի հիվանդություն ունեցողի խնամատարի ուղեցույց է մշակվել
- 10.11.2021
Արշակ Կարապետյանը ՌԴ-ում մասնակցել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
- 24.02.2020
Վարչապետը ծանոթացել է Ներդրումների աջակցման կենտրոնի գործունեությանը. Տեսանյութ
- 07.01.2022
Նիկոլ Փաշինյանը և Էմոմալի Ռահմոնը քննարկել են Ղազախստանում ստեղծված իրավիճակը
- 31.07.2021
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Արմեն Շեկոյանի հոգեհանգստի արարողությանը
- 23.03.2016
Ծաղկակաղամբ
- 19.02.2011
Թուրքական դատարան. Թուրքիայի ՆԳՆ-ն մեղավոր է Դինքի սպանության մեջ



















