Ալցհայմերի հիվանդություն ունեցողի խնամատարի ուղեցույց է մշակվել

Ալցհայմերի հիվանդության իրազեկման միամսյակի շրջանակներում առողջապահության նախարարության և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ «Ալցհայմերի խնամք Հայաստան» և «ԴատաՓոյնթ Հայաստան» կազմակերպությունները մշակել են Ալցհայմերի հիվանդություն ունեցողի խնամատարի ուղեցույց:
🧠Այն օգտակար և դյուրին տեղեկատվական գործիք էնախատեսված Հայաստանում Ալցհայմերի հիվանդություն և դեմենցիայի (ծերունական թուլամտություն) այլ տեսակներ ունեցող մարդկանց հարազատների համար հիվանդի խնամքը ճիշտ կազմակերպելու նպատակով:
Ուղեցույցում ներկայացված են `
◾️ Ալցհայմերի հիվանդության ախտանշանները և փուլերը
◾️ կանխարգելիչ միջոցները
◾️ վաղ հայտնաբերման 10 մոտեցումները
◾️ հիվանդության ընթացքը դանդաղեցնելու
հնարավորությունները
◾️ տարածված միֆերը
◾️ հիվանդների հետ հաղորդակցման հմտությունները
◾️ աջակցության աղբյուրները Հայաստանում
Միաժամանակ, իրազեկման միջոցառումների շրջանակում տպագրվել են տեղեկատվական թերթիկներ, ինչպես նաև մասնագիտական գրքույկ՝ նախատեսված բժիշկների, բուժաշխատողների և խնամատարների համար։
10 հազար օրինակով ուսուցողական նյութերը կտարածվեն հանրապետության մարզերի բոլոր բուժհաստատություններում, ինչպես նաև տարեցների խնամքի հաստատություններում ու մասնագիտացված կլինիկաներում։
ℹ️ Նշենք նաև, որ սեպտեմբերի 2️⃣9️⃣-ին ժամը 17։00-ին կիրականացվի վեբինար, որի շրջանակում բժիշկներին ու բուժաշխատողներին կներկայացվեն ուղեցույցի արդյունավետ կիրառման եղանակները։