Հայաստանում ծանր վիճակում է կորոնավիրուսով վարակված 504 քաղաքացի, ծայրահեղ ծանր՝ 123


ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում հայտնեց, որ Հայաստանում ծանր և ծայրահեղ ծանր վիճակում է կորոնավիրուսով վարակված 627 քաղաքացի: 

«Ունենք ծանր վիճակում 504 քաղաքացի, ծայրահեղ ծանր ՝ 123 քաղաքացի, եւս 44 պացիենտ միացված է թոքերի արհեստական օդափոխման սարքին: Այսինքն՝ գումարային 627 քաղաքացի ծանր և ծայրահեղ ծանր վիճակում են»,-ասաց Թորոսյանը:

«Այս թվերը մեզ մտահոգում են, այդ պատճառով կոչ եմ անում քաղաքացիներին պահպանել հակահամաճարակային միջոցառումները այնքան ժամանակ, մինչեւ մարտահրավերը հաղթահարվի ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում»,- նշեց նա։

Ճեպազրույց պարետատան նիստից հետո՝ Ուղիղ

Gepostet von MediaLab- Newsroom Laboratory am Montag, 22. Juni 2020