Ծեծկռտուք Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող բնապահպանների և Գնդեվազի բնակիչների միջև

Ծեծկռտուք Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող բնապահպանների և Գնդեվազի բնակիչների միջև
Ծեծկռտուք Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող բնապահպանների և Գնդեվազի բնակիչների միջև

Օգոստոսի 24-ին, ժամը՝ 22։ 30-ի սահմաններում Գնդեվազում տեղի է ունեցել ծեծկռտուք Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող բնապահպանների և Գնդեվազի բնակիչների միջև:

Ոստիկանության լրատվության բաժնից հայտնում են, որ Վայքի ԲԿ-ից հաղորդում են ստացել առ այն, որ հիվանդանոց երկու մարդ է տեղափոխվել։

«Հաղորդում է ստացվել, որ օգոստոսի 24-ին Գնդեվազում վիճաբանություն է եղել, ինչի հետևանքով էլ Գնդեվազի երկու բնակիչ է տեղափոխվել հիվանդանոց»,- ասացին ոստիկանությունից։ Դեպքի առնչությամբ կա մեկ ձերբակալված, հարուցվել է քրեական գործ։

Աղբյուրը՝ Factor.am