Փաշինյանը զոհված 4 զինծառայողներին պարգևատրելու մասին միջնորդություն է ստորագրել, որը կուղղվի ՀՀ նախագահին

Հենց նոր ստորագրեցի Հայաստանի պետական սահմանի Տավուշի հատվածի պաշտպանության ժամանակ զոհված՝ մայոր Գարուշ Համբարձումյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, կապիտան Սոս Էլբակյանին՝ Արիության մեդալով, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանին եւ Գրիշա Մաթեւոսյանին՝ Արիության մեդալներով հետմահու պարգեւատրելու վերաբերյալ Հանրապետության նախագահին ուղղված միջնորդությունը: Այդ մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Խոնարհվում եմ Ձեր եւ Ձեր ընտանիքների առաջ՝ նահատակված եղբայրներ: Մենք պիտի՛ կարողանանք արժանի լինել Ձեզ եւ Ձեր սխրանքին: Եւ կլինե՛նք:
Կեցցե՛ Հայոց հաղթական բանակը», -իր ֆեյսբուքյան էջում գրել է նա:

Հենց նոր ստորագրեցի՝ Հայաստանի պետական սահմանի Տավուշի հատվածի պաշտպանության ժամանակ զոհված՝ մայոր Գարուշ…

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Tuesday, July 14, 2020