Թրամփն առաջարկում է փակել Ազատություն ռադիոկայանի վրացական ծառայությունը

Թրամփն առաջարկում է փակել Ազատություն ռադիոկայանի վրացական ծառայությունը
Թրամփն առաջարկում է փակել Ազատություն ռադիոկայանի վրացական ծառայությունը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը 2022 թվականի բյուջեի դիմումում առաջարկում է դադարեցնել Ազատություն ռադիոկայանի երեք ծառայությունների գործունեությունը՝ վրացական, թաթար-բաշկիրական և հարավկովկասյան: Բացի այդ՝ առաջարկ կա 22 տոկոսով կրճատել արտասահմանյան լսարանի համար նախատեսված ընդհանուր ծախսերը: Ըստ նախագծի՝ ռադիոծառայության բյուջեն 124 մլն. դոլարից կարող է հասցվել 87մլն.-ի: Սպիտակ տունն առաջարկում է կրճատել նաև ռադիոկայանի բալկանյան ծառայությունը՝ դադարեցնելով դրա գործունեությունը Չեռնոգորիայում և Մակեդոնիայում: Այս մասին տեղեկացնում է Aliq.ge-ն։

«Նախորդ տարի Ազատություն ռադիոկայանը հասավ 34 միլիոն լսարանի՝ համացանցում, հեռուստատեսությունում և ռադիոյում: Սա 30 տոկոսով ավել է նախորդ տարվա համեմատ: Սա անաչառ լրատվության պահանջարկի աճի ապացույց է՝ Ռուսաստանում, Իրանում, Պակիստանում ու ռադիոընկերության թիրախ երկրներում»,-ըստ աղբյուրի, ասել է կորպորացիայի տնօրենի պաշտոնակատար Դեյզի Սինդելարը:

Aliq.ge-ն տեղեկացնում է, որ «Ազատություն ռադիոկայանն այժմ գործում է 22 երկրներում՝ 26 լեզվով: Կազմակերպության առաքելությունն է՝ ժողովրդավարական արժեքների  և ինստիտուտների առաջխաղացումը՝ այն երկրների  լսարանին դիմելու միջոցով, որոնցում մամուլի ազատությունը սահմանափակվում է իշխանությունների կողմից կամ դեռ չի դարձել հասարակական կյանքի նորմա,-հիշեցնում են ռադիոկայանից:

«Բյուջեի առաջարկությունը դեռ պետք է ուսումնասիրի ԱՄՆ-ի կոնգրեսը: 2019-ին կոնգրեսականները հաստատել են ռադիոկայանի ֆինանսավորումը՝ 124 միլիոն դոլարով՝ այն դեպքում, երբ նախագահ Թրամփն առաջարկել էր կորպորացիայի ֆինանսավորումը կրճատել 91 միլիոնով»,-նշում է աղբյուրը: