ՀԴԲ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների վերաբերյալ առաջին փաստաթուղթը.Factor

FILE – This Sept. 11, 2001 file photo shows smoke rising from the burning twin towers of the World Trade Center after hijacked planes crashed into the towers, in New York City. The U.S. government is aware of no credible or specific information that points to any terror plot tied to the anniversary of the September 2001 attacks, according to a new confidential threat assessment from the FBI and Homeland Security Department obtained by The Associated Press. (AP Photo/Richard Drew, File)

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) շաբաթ օրը հրապարակել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների վերաբերյալ փաստաթղթերից առաջինը, որ գաղտնազերծվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրամանագրի շրջանակներում:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ փաստաթուղթը տեղադրված է գերատեսչության կայքում։ Գաղտնազերծված փաստաթուղթը թվագրվում է 2016 թվականով։

Այն բաղկացած է 16 էջից և կազմված է մարդու ցուցմունքների հիման վրա, որն աշխատում էր Լոս Անջելեսում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում, իսկ ավելի ուշ ձգտում էր ստանալ ամերիկյան քաղաքացիություն: Գաղտնիության պահպանման համար աղբյուրի անունը նույնպես հանվել է։

Զեկույցում խոսքը վերաբերում է այն անձանց հետ այդ մարդու շփումներին, որոնք, ամերիկյան իշխանությունների վարկածով, կարող էին զգալի լոգիստիկ աջակցություն ցուցաբերել ահաբեկիչներին, որոնք մասնակցել են 2001 թվականի սեպտեմբերի 11-ին մարդատար ինքնաթիռների գրավմանը:

Խոսքը, մասնավորապես, աղբյուրի շփումների մասին է Սաուդյան Արաբիայի մյուս երկու հպատակների հետ, որոնցից մեկը նույնպես աշխատել է Լոս Անջելեսում Սաուդյան հյուպատոսությունում, իսկ մյուսը, ՀԴԲ-ի վարկածով, կարող էր Սաուդյան հետախուզության գործակալ լինել:

Ավելի վաղ Ջո Բայդենը, կատարելով իր նախընտրական խոստումներից մեկը, արդարադատության նախարարությանը և մյուս մասնակից գերատեսչություններին հանձնարարել էր փաստաթղթերի վերստուգում անցկացնել և գաղտնազերծված տեղեկությունները հրապարակել կես տարվա ընթացքում:

Ավելի վաղ ահաբեկչությունների հետևանքով որոշ զոհվածների ընտանիքներ հրաժարվել էին մասնակցել ողբերգության 20-րդ տարելիցի կապակցությամբ հիշատակի միջոցառումներին, եթե Բայդենը չհրապարակի գաղտնի փաստաթղթերը:

Ահաբեկիչների կողմից առևանգված երկու ուղևորատար ինքնաթիռներ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին մխրճվել են Նյու Յորքի համաշխարհային առևտրի կենտրոնի երկվորյակ աշտարակների մեջ՝ ամբողջությամբ ոչնչացնելով դրանք:

Վաշինգտոնում եւս մեկ ինքնաթիռ է մխրճվել պաշտպանության նախարարության շենքի արևմտյան թևի մեջ։ 4-րդ ուղևորատար օդանավը, որը նույնպես առևանգվել էր ահաբեկիչների կողմից, ընկել և վթարի է ենթարկվել Փիթսբուրգ քաղաքի մոտ:

Պաշտոնական տվյալներով ՝ Նյու Յորքում զոհվել է 2749 մարդ, Վաշինգտոնում ՝ 189, Փենսիլվանիայում՝ 44 մարդ։

Այս մասին հայտնում է Factor.am-ը: