Փառատոնի կազմակերպիչ. Շան լափը կլցնեմ էդ մաքսայինի գլխին

Փառատոնի կազմակերպիչ. Շան լափը կլցնեմ էդ մաքսայինի գլխին
Փառատոնի կազմակերպիչ. Շան լափը կլցնեմ էդ մաքսայինի գլխին
Հեղինակ MediaLab

Այսօր ճապոնական «Դադադադան տենկոյի» պարային ներկայացմամբ կբացվի 10-րդ «ՀայՖեստ» միջազգային փառատոնը, որը թատերականից վերածվել է կատարողական արվեստների փառատոնի: Կարգախոսն է՝ «Երբեք բաց մի թող»:
Փառատոնը հյուրընկալել է 25 թատերական ու պարային խմբեր՝ 18 երկրից, արտասահմանյան ներկայացումների մուտքն էլ անվճար է:

«ՀայՖեստի» հիմնադիր եւ նախագահ Արթուր Ղուկասյանը Aravot.am-ի հետ զրույցում փաստեց, որ իրենք ստեղծման օրվանից միշտ նոր բաներ են բերել Հայաստան, որովհետեւ փառատոնը պիտի ծռի, զարգացնի եւ բացի հորիզոնը, իսկ եթե այն բերում է այնպիսի ներկայացումներ, ինչ տարվա ընթացքում անում է խաղարկային թատրոնը, ուրեմն արածդ գործը ոչ մեկի պետք չէ:

Ասում է՝ մուտքն ազատ լինելը հաճելի նորույթ է, բայց մտավախություն ունեն. «Բա որ հանկարծ սպարտիվկով ներս մտնեն՝ ասեն բարեւ ձեզ»: Հետո էլ հույս է հայտնում, որ «քյառթու մասսա» չի գա: Ղուկասյանը մի մտավախություն էլ ունի, բացման ներկայացման դեկորները, ավելի շուտ թմբուկները «պատանդված» են մաքսատանը. «Հուսով եմ մինչեւ ներկայացման սկսվելը թմբուկները բաց կթողնեն, այլապես բոլոր կամերաների առաջ շան լափը կլցնեմ էդ մաքսայինի գլխին, ախր նախագահի աջակցությամբ իրականացվող փառատոն է»: Կարդալ ավելին