«Հայաստան» համահայկական հիմնադրամը մեկնարկում է նոր՝ «50PLUS» շարժումը

Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ սկսում ենք մի նոր շարժում, որն անվանել ենք «Համազգային շարժում 2․0», որը նոր մակարդակի է բարձրացնելու արդեն բյուրեղացած Հայաստան-Սփյուռք հարաբերությունները։ Այդ մասին այսօր ճեպազրույցում հայտարարեց Հայաստան Համահայկական հիմնադրամի նախագահ Հայկակ Արշամյանը։

Նրա ներկայացմամբ, այդ շարժումը նպաստելու է համահայկական ռեսուրսների ավելի համախմբանը և դրամական հոսքերի մշտական գալուն Հայաստան և Արցախ։

«Շարժումն անվանել ենք «50PLUS»: Այս շարժումը հախուռն է սկսվել մեր տարբեր համայնքներում։ Մեր հայրենակիցները պահանջում են, որ ոչ միայն միանվագ օգնություն ուղարկեն ՀՀ, այլև գրանցվեն հիմնադրամի կայքում՝ ամեն ամիս որոշակի գումար նվիրաբերելով Հիմնադրամին։ Պատկերացրեք՝ եթե այս շարժմանը միանա 1 միլիոն մարդ, ապա ամեն ամիս Հիմնադրամում կունենանք 50 միլիոն դոլար՝ եթե վերցնում ենք 50 դոլարը՝ որպես չափանիշ։ Սրանով մեծ թափ կհաղորդենք դրամահավաքին», -ընդգծեց նա։