Ինչ էլ լինի Հայաստանում, Թուրքիան արձագանքելու է, ասելիք էլ չունենա արձագանքելու է, որ ոչ ոք չմոռանա, որ «ազդեցության գոտու» համար պայքարում ինքն էլ կա. Միքայել Նահապետյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Միքայել Նահապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին Թուրքիայի արձագանքը ամեն անգամ շոկ է առաջացնում հանրության շրջանում:

Դրա առթիվ երկու պարզամիտ բացատրություն է շրջանառվում.

Վարկած 1-ին՝ փողոցի ընդդիմության վարկած. Թուրքայի մոտիվացիան գործող կառավարությանը պաշտպանելն է, եթե մենք նրանց հեռացնենք՝ Թուրքիան էլ կհեռանա:

Վարկած 2-րդ՝ կառավարող թիմի վարկած. Թուրքիայի մոտիվացիան Հայաստանի ներքաղաքական կյանքը խառնելն է, եթե մենք չունենանք ներքաղաքական կյանքում անկայություն՝ Թուրքիան կհեռանա:

Իրականությունն այն է, որ այս երկու վարկածներն էլ բացարձակ ադեկվատ չեն ստեղծված իրականությանը: Իսկ իրականությունն այն է, որ Թուրքիան ոչ մի տեղ էլ չի հեռանալու առնվազն կարճաժամկետ ապագայում, ավելին նա արդեն Ռուսաստանից պահանջում է հավասար մրցակցային պայմաններ Հայաստանի վրա ազդեցության պայքարում, Ռուսաստանի ԱԽ փոխքարտուղարն էլ ասում է «դե հմի էդ ա՝ ուզենք թե չէ, իրանք էլ են խաղի մեջ»:

Ինֆանտիլ բաներով զբաղվելու փոխարեն պիտի սկսենք սովորել, որ Հայաստանում որսորդմիությունից մինչև բնապահպանական շարժումներ, Բաց Հասարակության հիմնադրամից մինչև պահպանողական նախաձեռնություններ՝ ով մի քիչ կշռով բան անի՝ Թուրքիան արձագանքելու է, ասելիք էլ չունենա արձագանքելու է, որ ոչ ոք չմոռանա, որ «ազդեցության գոտու» համար պայքարում ինքն էլ կա: Ու պիտի սովորենք կարդալ էդ հայտարարությունները ու հակազդել դրանց»: