Փաշինյանը նեղսրտել է. քաղաքացիները չեն լայքել պետությունից փող ստանալու մասին իր գրառմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցիալական ցանցում դժգոհել է, որ քաղաքացիները չեն արձագանքում իր գրառմանը, որտեղ նշում է՝ այս տարվա հունվարից սկսած պետությունից մոտ 1.8 միլիարդ դրամ աջակցություն է տրամադրվել 20 հազարից ավելի քաղաքացու:

«Գրում եմ, որ 2025թ․ հունվարից ի վեր համընդհանուր հայտարարագիր լրացրած 20 հազար 62 քաղաքացի արդեն իսկ ստացել է 1 միլիարդ 811 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ, միջինում 90 հազար դրամ եւ դրան 800–ից 1000 մարդ է որեւէ դրական արձագանք տալիս։

Չեք ստացե՞լ ժողովուրդ ջան։ Գրե՛ք, որ ստացել եք, բարձրաձայնեք, որ ուրիշներն էլ ստանան։ Թե՞ հիմա մոդան այն է, որ թողեք ոմանք վնգստան, թե կերա՜ն, թալանեցին, որ իրենց թալանածն անձեռնմխելի պահեն, Դուք էլ մոդային եք հետեւում։ Փոխարինե՛նք մոդան նորակերտ պետականությամբ»,-գրել է նա: