Ուսման հրավեր՝ Լեհաստանի բուհերում սովորելու համար

Հեղինակ MediaLab

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2021 թվականի պետական բյուջեի նախագծի «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» ծրագրի շրջանակում իրականացրել է դրամաշնորհային երկու մրցույթ:

«Աուտիզմ և զարգացման խանգարումներ ունեցող երեխաների բուժման, վերականգնման, կրթության և զբաղվածության ապահովման ծառայություններ» միջոցառման շրջանակում դրամաշնորհը հատկացվել է աուտիզմ ունեցող երեխաների համար մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպությանը` հանրապետությունում աուտիզմ ունեցող սովորողների կրթության կազմակերպմանը և ներառմանն աջակցելու նպատակով: ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված հաձնաժողովը, հիմք ընդունելով Կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «ՀՀ պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» թիվ 1937-Ն որոշմամբ հաստատված հավելվածը, իրականացրել է դրամաշնորհի հատկացման մրցույթի անցկացման գործընթացը: Մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել «Քայլ առաջ» սոցիալական-հասարակական կազմակերպությունը և «Աուտիզմ ազգային հիմնադրամը»: Հանձնաժողովի քվեարկության արդյունքում 5 կողմ, 0 դեմ ձայնով մրցույթի հաղթող է ճանաչվել «Աուտիզմ ազգային հիմնադրամը»:

Վերոնշյալ ծրագրի «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն օժանդակող միջոցառումներ» գործողության շրջանակում դրամաշնորհային մեկ այլ մրցույթ է իրականացվել՝ ՀՀ Տավուշի մարզում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպություն ընտրելու նպատակով: Մրցույթին մասնակցելու համար հայտ է ներկայացրել միայն «Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունը: ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված հաձնաժողովի քվեարկության արդյունքում 5 կողմ, 0 դեմ ձայնով մրցույթի հաղթող է ճանաչվել «Հույսի կամուրջ» կազմակերպությունը:

Նշենք, որ հաղթող կազմակերպություններն իրենց գործունեությունը կիրականացնեն 2021 թվականի ընթացքում: