Քաղաքացուն ծեծի ենթարկելու գործով նյութերը ուղարկվել են ՀՔԾ

Քաղաքացուն ծեծի ենթարկելու գործով նյութերը ուղարկվել են ՀՔԾ
Քաղաքացուն ծեծի ենթարկելու գործով նյութերը ուղարկվել են ՀՔԾ

ՀՀ Ոստիկանությունից Հատուկ քննչական ծառայություն են ուղարկվել ոստիկանների կողմից անձին ծեծի ենթարկելու ահազանգի հիման վրա իրականցված ծառայողական քննության նյութերը։

Այս մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Դեպքի մասին հայտնել էր Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։ Ներկայումս այդ առթիվ ՀՀ ՀՔԾ֊ում քրեադատավարական կարգով նյութեր են նախապատրաստվում»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է Գոռ Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանում Լույս խբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօր ահազանգել էր, որ հարբած ոստիկանները հանիրավի ծեծի են ենթարկել իր մերձավորներից մեկին։