Հայաստանում կորոնավիրուսի կասկածանքով մեկուսացվել է ավելի քան 300 մարդ

Հայաստանում կորոնավիրուսի կասկածանքով մեկուսացվել է ավելի քան 300 մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս պահին ավելի քան 300 մեր հայրենակից մեկուսացված է, ևս 300 քաղաքացու մեկուսացնելու համար տարածքներ ենք պատրաստել: Մենք քննարկեցինք և որոշեցինք, որ առայժմ մեկուսացման քաղաքականությունը պետք է շարունակել»,- ասաց Փաշինյանը: