«Արցախում հայտարարեք արտակարգ դրություն, ավելի խիստ, քան Հայաստանի Հանրապետությունում»․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Երկրորդ անգամ եմ դիմում արցախցիներին, բայց այս անգամ արդեն, Արցախի նախագահի թեկնածուներին և գործող նախագահին։ Հարգելի հայրենակիցներ, մի կողմ դրեք ձեր միջև եղած քաղաքական, գաղափարական, մարդկային հակասությունները և համատեղ կոչով հանդես եկեք հետաձգելու Արցախի ընտրությունները և Արցախում հայտարարեք արտակարգ դրություն, ավելի խիստ, քան Հայաստանի Հանրապետությունում»։