Ինչ գիտի Գևորգ Կոստանյանը 10 սպանությունների մասին և ինչու է պայմաններ թելադրում ՀՔԾ-ին. տեսանյութ. Factor.am

Հայաստանի նախկին գլխավոր դատախազ, 2008-ի հուլիսի 2-ից Սերժ Սարգսյանի օգնական աշխատած և Մարտի 1-ի գործով մեղադրյալ Գևորգ Կոստանյանը պատրաստ է վերադառնալ Հայաստան ու պատասխանել իրավապահների հարցերին։

Սակայն պայման է առաջադրում՝ ինքը Մարտի 1-ի գործից պետք է խոսի հրապարակային՝ ուղիղ եթերում` Հայաստանի վարչապետի, իրավապահ մարմինների, դեսպանների ներկայությամբ։

Կոստանյանը հայտարարում է՝ գիտակցում է, որ վերադառնալով  կալանավորվելու է, բայց նույնիսկ այդ գնով պատրաստ է հասարակությանը տեղեկացնել Մարտի 1-ի գործի՝ իր գնահատմամբ՝ թաքցված հանգամանքները։

Սերժ Սարգսյանի իշխանության կարկառուն ներկայացուցիչ հանդիսացող Գևորգ Կոստանյանը պատրաստ է կրել քրեական պատասխանատվություն, եթե իրավապահները հիմնավորեն իր մեղադրանքը։ Կոստանյանը հիշեցնում է, որ Մարտի 1-ի գործով 10 հոգու մահվան համար որևէ մեկին մեղադրանք չի առաջադրված, ասում է՝ ինքը պատրաստ է աջակցել զոհերի մեղավորներին բացահայտելուն։

ՀՔԾ-ն Կոստանյանի առաջարկը որակել է իբրև քննությանը չներկայանալու հերթական պատրվակ՝ կոչ անելով ներկայանալ քննությանն ու նախաքննական մարմնին հայտնել ունեցած տեղեկությունները։

Մանրամասները՝ factor.am-ի տեսանյութում: