Հայաստանի նախագահը ընդունել է ԵԱՀԿ-ի միջնորդներին

Հայաստանի նախագահը ընդունել է ԵԱՀԿ-ի միջնորդներին
Հայաստանի նախագահը ընդունել է ԵԱՀԿ-ի միջնորդներին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն  ընդունել է տարածաշրջանային այցով Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպման սկզբում Բեռնար Ֆասիեն Սերժ Սարգսյանին ներկայացրել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի պաշտոնում իրեն փոխարինող Ժակ Ֆորին:

Վիլնյուսում ս.թ. դեկտեմբերին կայանալիք ԵԱՀԿ նախարարական խորհրդին ընդառաջ զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր:

Սերժ Սարգսյանը եւ Մինսկի խմբի համանախագահները խոսել են նաեւ հակամարտության կողմերի միջեւ վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին:

© Medialab.am