Պարեկային ծառայողների աշխատավարձը կկազմի 350 հազար դրամ

Կառավարության այսօրվա որոշմամբ հաստատվել է պարեկային ծառայողների նվազագույն հաշվարկային աշխատավարձերի չափերը։

Հավատարիմ մնալով դեռևս 2020 թ. ծառայության սովորողների համար հայտարարված ընդունելության ժամանակ հրապարակված նվազագույն հաշվարկային աշխատավարձի խոստմանը՝ այս որոշմամբ սահմանվել է նվազագույն հաշվարկային 320 հազար դրամ (հարկված՝ 245 հազար դրամ) աշխատավարձը։

Կառավարությունից փոխանցում են, որ վարձատրության այս մոտեցումը միտված է ապահովելու նոր ստեղծվող ծառայության առջև դրված խնդիրների արդյունավետ լուծումը և նոր ծառայության գրավչության բարձրացումը։

Քաղաքացուն օգնող, հասարակական կարգի պահպանությունն ապահովող և հանցավորությունը կանխարգելող պարեկային ստորաբաժանումների ծառայությունը նպաստելու է հանրության շրջանում օրինականության հաստատման ու պաշտպանվածության զգացողության աճին և ոստիկանության նկատմամբ հանրային վստահության մակարդակի բարձրացմանը:

Այս տարվա հուլիսից Երևանում կգործարկվի նոր Պարեկային ծառայությունը։​Կառավարության այսօրվա որոշմամբ հաստատվեց պարեկային…

Posted by ՀՀ կառավարություն on Thursday, March 25, 2021