Վթարի հետևանքով Գորիսի մի քանի թաղամասերում ջուր չի լինի

Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. ապրիլի 22-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի՝ Վանքի Տափ թաղամասի 1, 2, 5, 7, 10, 11, 15 շենքերի, Ավանգարդ 5 թաղամասի 1-16 շենքերի, Սևյան թաղամասի 1, 3 շենքերի, Սարյան 1, 2 նրբանցքների, Խանզադյան, Արզումանյան փողոցների, Արցախյան խճուղու ջրամատակարարումը: Այդ մասին տեղեկացնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,– ասվում է ընկերության տարածած հաղորդագրությունում: