Ոստիկանները բերման են ենթարկել Իշխան Սաղաթելյանին

Ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ակցիայի մասնակիցները փորձում էին փակել Ֆրանսիայի հրապարակ տանող բոլոր ճանապարհները և  կաթվածահար անել երթևեկությունը, սակայն ոստիկանության ծառայողներն ազատեցին ճանապարհը ցուցարարներից:

Երևանում քաղաքացիական անհնազանդության բողոքի գործողությունները շարունակվում են: