Կապանում կստեղծվի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն, որտեղ կարճաժամկետ շուրջօրյա խնամք կստանան երեխաները

Տեսանելի դարձնել անտեսանելին. ՄԱԿ-ի փորձագետը կոչ է անում լույս սփռել  Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի վրա
Տեսանելի դարձնել անտեսանելին. ՄԱԿ-ի փորձագետը կոչ է անում լույս սփռել Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի վրա

Սյունիքի մարզի Կապան քաղաքում կստեղծվի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն, որտեղ կարճաժամկետ շուրջօրյա խնամք կստանան Սյունիքի և հարակից մարզերի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 0-ից մինչև 18 տարեկան երեխաները, իսկ 2-ից մինչև 18 տարեկան երեխաներին կտրամադրվի ցերեկային աջակցության ծառայություն: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունի:

Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում առավելագույնը 6 ամիս ժամկետով շուրջօրյա խնամք կստանա կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 50 երեխա, ցերեկային աջակցության ծառայություն կտրամադրվի 100 երեխայի՝ առավելագույնը 1 տարի ժամկետով:

Սա հնարավորություն կտա ապաինստիտուցիոնալացման քաղաքականությանը զուգահեռ զարգացնել երեխաներին տրամադրվող այլընտրանքային խնամքի հնարավորությունները՝ նախապատվություն տալով խնամքի ընտանեկան տիպին, իսկ շուրջօրյա հաստատությունում տեղավորման դեպքում՝ կարճաժամկետ խնամքին: