Սամվել Բաբայանի աջակիցների մեքենայի վրա հարձակումը բացահայտված է․ ԱԱԾ տնօրեն

Սամվել Բաբայանի աջակիցների մեքենայի վրա հարձակումը բացահայտված է․ ԱԱԾ տնօրեն
Սամվել Բաբայանի աջակիցների մեքենայի վրա հարձակումը բացահայտված է․ ԱԱԾ տնօրեն

Սամվել Բաբայանի աջակիցների մեքենայի վրա հարձակումը բացահայտված է։ Այս մասին լրագրողներին ասաց Ազգային անվտանգության ծառայությանտնօրեն Արթուր Վանեցյանը։

«ԱԱԾ-ն այս գործով զբաղվում է, գործն ամբողջությամբ բացահայտված է, շրջանակը պարզ է։ Որևէ դավադրություն կամ ինչ-որ մի բան ման գալ պետք չէ, դա երկու խումբ անձանց միջև ֆինանսական հարցերի պարզաբանման արդյունքում ծագած վեճ է։ Առաջիկա ժամերի ընթացքում կլինի հաղորդագրություն ոստիկանության ու Ազգային անվտանգության ծառայության համատեղ աշխատանքի վերաբերյալ, և բոլոր մանրմասները հայտնի կդառնան ձեզ»,- ասաց Վանեցյանը։