Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Փետրվարի 28-ին, ժամը 10.30-ին, Երևանի Աշտարակի խճուղում «ՎԱԶ-21100» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ստեղծել է վթարային իրավիճակ, ինչի հետևանքով «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին ու կողաշրջվել. «ԲՄՎի» 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 1-ին, ժամը 19.50-ին, Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 1-ին, ժամը 17.00-ին, Երևանի Թամանցիների փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 28-ին, ժամը 11.50-ին, Երևանի Աճառյան փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «Ջիպ Կոմպաս» մակնիշի ավտոմեքենաներ. «Ջիպ Կոմպասի» 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 1-ին, ժամը 00.25-ին, Երևանի Զ.Սարկավագի փողոցում անհայտ տաքսու վարորդը կտրուկ արգելակել է. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 28-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 53-րդ կմ-ին «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է բուժօգնության:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 2-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 54-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 1-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Արարատի մարզի Շաղափ գյուղում «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 46-ամյա վարորդը և 54-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 1-ին, ժամը 22.40-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 34-րդ կմ-ին «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 53-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 1-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 53-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 23-ամյա վարորդը և 66-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 1-ին, ժամը 22.20-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-21140» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21140»-ի 36-ամյա վարորդը, երկու ուղևորները և «Օպելի» 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 1-ին, ժամը 10.45-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 42-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 1-ին, ժամը 06.00-ի սահմաններում, Մ6 միջպետական ճանապարհի 31-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան Տիդա» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 1-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Շահումյան փողոցում, իրար են բախվել «Օպել Կորսա» և «ԳԱԶ- 66» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Կորսայի» 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 1-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 24-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաններ. «ՎԱԶ-2106»-ի 42-ամյա վարորդը և 37-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 1-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 24-րդ կմ-ին իրար են բախվել «Մազդա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 27-ամյա վարորդը և 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 1-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Նոր Գեղի-Աշտարակ ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել երկու «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 56-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 1-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Զովունի-Եղվարդ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Նիսան» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։