Ընթացիկ տարում կապիտալ շինարարության ծավալը Արմավիրում աննախադեպ է լինելու. Արմավիրի քաղաքապետ

Ընթացիկ տարում կապիտալ շինարարության ծավալը Արմավիրում աննախադեպ է լինելու: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը:

«Ավագ սերնդի գործընկերներս վստահեցնում են, որ նման ծավալի ասֆալտապատման աշխատանք չի իրականացվել Արմավիրում հեռավոր 1970-ականներից սկսած: Մանրամասները կներկայացնեմ առաջիկայում», -նշել է քաղաքապետը: