Սպանություն Տավուշի մարզում. կնոջը խեղդամահ անելու կասկածանքով ձերբակալվել է Չինարիի մշակույթի տան 31-ամյա տնօրենը. armtimes.com

Սպանություն Տավուշի մարզում. կնոջը խեղդամահ անելու կասկածանքով ձերբակալվել է Չինարիի մշակույթի տան 31-ամյա տնօրենը
Սպանություն Տավուշի մարզում. կնոջը խեղդամահ անելու կասկածանքով ձերբակալվել է Չինարիի մշակույթի տան 31-ամյա տնօրենը

Երեկ սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզի Չինարի գյուղում. ըստ նախնական տեղեկությունների՝ ամուսինը խեղդամահ է արել 30-ամյա կնոջը։

Ի սկզբանե իրավապահներին ասվել էր, թե տեղի ունեցածն ինքնասպանություն է։ ՀՀ ոստիկանությունից ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ ասացին, որ երեկ՝ ժամը 17։30-ին, ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Չինարի գյուղի բնակչուհիներից մեկը տանը կախվել է:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը, ձեռնարկելով մի շարք միջոցառումներ, փաստական տվյալներ է ձեռք բերել, որ տեղի ունեցածը ոչ թե ինքնասպանություն է, այլ սպանություն։ Հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել մահացած կնոջ 31-ամյա ամուսինը, ապա՝ ձերբակալվել։ Մեր տեղեկություններով՝ ձերբակալվածը Չինարիի Մշակույթի տան տնօրենն է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ կինը խեղդամահ է արվել հակի թելով: