«Իշխանության գործողությունների քննադատումը չի կարող հիմք հանդիսանալ հատկապես իրավապաշտպանի նկատմամբ ոստիկանական որևէ գործողություն իրականացնելու համար»․ Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գրել է․

«Չի կարող լինել որևէ հիմնավորում իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին ոստիկանության բաժին բերման ենթարկելու համար։

Ոստիկանության նման գործողությունը դատապարտում եմ և պահանջում եմ անհապաղ ազատ արձակել։ Իշխանության գործողությունների քննադատումը, անկախ նրանից համաձայնեք թե ոչ այդ քննադատության հետ, չի կարող հիմք հանդիսանալ հատկապես իրավապաշտպանի նկատմամբ ոստիկանական որևէ գործողություն իրականացնելու համար»։