Երևանի քաղաքապետարանը 8 բազմաֆունկցիոնալ ձնահավաք ավոտմեքենա է ձեռք բերել

Երևանի քաղաքապետարանի ավտոպարկը համալրվել է 8 բազմաֆունկցիոնալ ձնահավաք ավոտմեքենաներով։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է քաղաքապետարաի լրատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։

Այս մեքենաները ունեն 2 սեղման վահանակ (ковш), ինչը հնարավորություն է տալիս մաքրել միանգամից երկու երթևեկելի գոտի։