Գումար է հատկացվել Գյումրու դրամատիկական թատրոնը մասնակի վերանորոգելու համար

Կառավարության այսօրվա որոշմամբ 34 մլն 677 հազար դրամ գումար է հատկացվել Շիրակի մարզպետարանին՝ «Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ի շենքի արտաքին պատուհանների փոխարինման աշխատանքներն իրականացնելու համար։

Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։