Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: 

«Հարգելի աջափնյակցիներ, ընկերներ, գործընկերներ և թիմակիցներ,

աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել և խնդրել եմ քաղաքապետ Մարությանին, որ չմերժի:

Այս պահին նպատակահարմար եմ գտել անցնել բիզնես գործունեությանը, քանի որ ունեմ բավականին փորձ և կապեր այդ ոլորտում և այս պահին կարևորում եմ մեր երկրում բիզնեսի զարգացումը»,- գրել է Թադևոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Հարգելի’ աջափնյակցիներ, ընկերներ , գործընկերներ և թիմակիցներԱշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել և խնդրել եմ…

Posted by Թելման Թադեւոսյան on Friday, December 4, 2020