Բուրիչը ապրիլի 8-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան. ԱԳՆ խոսնակ

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը պաշտոնական այցով Հայաստան կժամանի ապրիլի 8-ին՝ հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

«Բարձր մակարդակի այլ միջոցառումների հետ մեկտեղ՝ ԵԽ գլխավոր քարտուղարը հանդիպում կունենա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ»,- նշել է խոսնակը: